Վանդալիզմը այլ կերպ անվանում են ՛՛Սպիտակ ցեղասպանություն՛՛ , որը դրսևորվում է ամենաթեթևից ձևերից մինչև ամենադաժան և ամենաավերիչ ձևերով: Վանդալները դրանք այն մարդիկ են, ովքեր իրականացնում են վանդալիզմը:Նրանք այն հասարակական խմբին պատկանող անձիք են, ովքեր իրենց բողոքը արտահայտում են վնասելով շինություններ,վիրավորոկան արտահայտություններով պատելով շինության պատերը, որանք հաճախ անդառնալի հետք են թողնում տվյալ շնինության վրա:Շատ հաճախ նաև լինում են մարդկայաին զոհեր և վիրավորներ:Վանդալները գերակշռող դեպքերում իրենք նույնիսկ չեն գիտակցում, որ իրենց կատարածը հանցակործություն է և քրեորեն պատժելի: Ձեզ երևի զարմանալի կթվա, որ դպոցական գույքի վնասում(գույքի վրա փորագելը,նկարելը այրելը կամ այլ վնասներ պատճառելը) քրեորոն պատժելի է՝ նման դեպքերում գանձվում են տուգաքներ տվայլ ՛՛վանդալից՛՛:
Վանդալիզմը ամանադաժան ձևով է արտահայտվում, երբ վնասում են եկեղեցիներ, խաչքարեր,մանավանդ այն դեպքերում և վանդալիզմը կատարողները այլ կրոնի հետևորդնոր են, և երբ տվյալ հանցաքը կատարվում է ատելության հողի վրա: Նաև շատ ցավալի է, երբ ոչնչացվում են Կամիր գրքում գրանցված այն կենդանատեսակները, որոնք անխնա որսվում են և նույնիսկ ոչ մի վանդալը տույժ չի վճարում:
Որպես հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություն մեր օրերում
առավել հաճախ հանդիպում ենք վանդալիզմի դեպքերի: Վանդալիզմը քրեորեն
պատժելի արարք է, սակայն հասարակության մի զանգված, անտեսելով այդ
հանգամանքը, դիտավորությամբ ոչնչացնում, փչացնում է պետական և հասարակական
գույքը:
ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն՝
Շենքերը կամ այլ կառույցներն անպարկեշտ գրագրություններով կամ պատկերներով
պղծելը, հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը
վնասելը, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից
հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Վանդալիզմի դեպքում շենքերը կամ շինությունները գրագրություններով,
պատկերներով կամ այլ ձևով պղծելու համար բավական է հոդվածում նշված
գործողության կատարումը` անկախ հետևանքներից, իսկ հասարակական տրանսպորտում
կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելու դեպքում անհրաժեշտ է
հետևանքների վրա հասնելը, այլ կերպ ասած, գույքի վնասումը:
Վանդալիզմը ի սկզբանե վերաբերվել է մշակույթի նկատմամբ հռոմեացիների՝ բարբարոսների վարքագծին. գեղեցիկ կամ սուրբ որևէ բանի անխնա ոչնչացում կամ փչացում
: Տերմինը ներառում է նաև վնասակար հանցագործություն՝ ուղղված կամայական սեփականության ոչնչացմանը առանց սեփականատիրոջ թույլտվության։
P.S.
Ցավալի է, բայց փաստ՝ վանդալիզմը չկառավարվող երևույթ է...
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥
No comments:
Post a Comment