1899 թվականի նոյեմբերի 29-ին Հանս
Գամպերը 11 այլ մարզասերների հետ միասին հիմնադրեց "Բարսելոնա" ֆուտբոլային
ակումբը: Ֆուտբոլ' խաղ, որ դեռ մեծ մասամբ ծանոթ չէր աշխարհի այս
հատվածին: Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ այս նախաձեռնությունն ի
վերջո այսպիսի ահռելի զարգացում կունենա:
Ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը հմտացել է յուրաքանչյուր ոլորտում, և այն արդեն շատ ավելին է, քան զուտ մարզական ակումբ, այսպիսով իրականացնելով ակումբի "ավելին, քան ակումբ" կարգախոսը:
Ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը հմտացել է յուրաքանչյուր ոլորտում, և այն արդեն շատ ավելին է, քան զուտ մարզական ակումբ, այսպիսով իրականացնելով ակումբի "ավելին, քան ակումբ" կարգախոսը:
"Բարսելոնան" ամբողջ աշխարհում միլիոնավոր
մարդկանց համար դարձել է ինքնության խորհրդանիշ, և ոչ միայն մարզական
առումով, այլ նաև հասարակության, քաղաքականության և մշակույթի:
Ամենադժվարին ժամանակներում, "Բարսելոնան" մի չափօրինակ էր, որ
ներկայացնում էր Կատալոնիան եւ Կատալոնիայի ժողովրդի ազատության տենչը'
սիմվոլիզմ, որ շարունակվում է մինչ օրս նույնացվել Ակումբի և նրա անդամների
արտահայտչամիջոցի հետ: Իսպանիայի համատեքստում "Բարսելոնան" դիտվում է
որպես բաց և ժողովրդավարական ակումբ: Ամբողջ աշխարհում "Բարսելոնան",
հատկապես Unicef-ի երեխաների հովանավորության համաձայնագրի միջոցով,
նույնացվեց հոգատարության հետ:
Համարյա մի ամբողջ դար, "Բարսելոնա"
ֆուտբոլային ակումբն ունեցել է փառքի ու ցավի միջանցիկ պահեր, հռչակ և այլ'
ավելի քիչ հաջողված ժամանակաշրջաններ, էպիկական հաղթանակներ և ստորացուցիչ
պարտություններ: Բայց այդ բոլոր տարբեր պահերն օգնել են, որ սահմանվի
Ակումբի էությունը, որի շնորհիվ իր յուրահատուկ բնույթի, եզակի է ամբողջ
աշխարհում:
Ավելի քան հարյուր տարվա գոյության
ընթացքում, բնականաբար, եղել են տարբեր ժամանակաշրջաններ, ինչպես
սոցիալական, այնպես էլ մարզական առումով: Վաղ տարիներին (1899-1922)
Ակումբի հիմնադրման պահից սկսած մինչ "Լես Կորտս" մարզադաշտի կառուցումը,
"Բարսելոնան" մի ակումբ էր, որը ստիպված էր ինքն իրեն տարբերակել
Բարսելոնայի մյուս ֆուտբոլային հավաքականներից: Այն աստիճան, որ Ակումբը
դարձավ ամբողջ քաղաքի դեմքը: "Բարսելոնան" շուտով դարձավ Կատալոնիայի
առաջատար ակումբը և սկսեց ավելի ու ավելի ասոցացվել Կատալոնիայի ազգային
ինքնության հետ:
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥
No comments:
Post a Comment