Wednesday, May 16, 2012

Տոն Արայի լեռում























Այսօր շատերի համար սովորական, բայց  մեզ համար տոնական օր է,որը  անցկացրեցինք Արայի լեռում: Առավոտյան սովորոկանի պես եկաք մեր սիրելի կրթահամալիր, բայց,,, տաս քսան րոպե հետո ուղեվորվեցինք մեր կողմից սիրելի լեռը`Արայի լեռը: Երբ բոլորս հավաքվեցինք երթուղայինում  միանգամից շարժվեցինք: Ժամանակը այնքան շուտ անցավ, որ չնկատոցինք թե ինչպես հասանք: Ճանապարհին մի լավ խաղացինք, երգեցինք, սակայն որոշ ժամանակ անց բոլոր ինչ-որ պատճառով տխրեցին և մենք` ես և Անին մի թղթի վրա գիեցինք ''SMILE": Այս գրեցուց հետո ամրացրեցինք և բոլորը միանգամից սկսեցին երգել, խաոսել` սկսեց կրկին եռուզեռը: Հասնելով այնտեղ ընկեր Մերին մի խմբի տարավ աղբյուրի մոտ նկարահանելու ծեսի մի մասը, իսկ հետո սկսեցինք նկարահանել մնացած մասերը:Այդ ժամանակ մեզ միացան ’’Շողակաթ’’ հեռուստատեսության լրագրողներից: Ճիշտ է եղանակը շատ շոգ էր, բայց մենք կիզիչ արևին դիմանում էինք երգերով, պարերով: Նաև նախաճաշեցինք, լուսանկարվեցինք,պարեցինք բաց դաշտում և այդպիսի հրաշք տպավորություներով վերադարձաք:   

No comments:

Post a Comment