Tuesday, December 10, 2013

Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է


Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ` դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Ֆուտբոլի միջազգային օր: Ֆուտբոլը նման պատվի արժանացել է հսկայական ժողովրդականության շնորհիվ: Այսօր ամբողջ աշխարհում ֆուտբոլ են խաղում 120 միլիոն պրոֆեսիոնալներ եւ էլ ավելի շատ սիրողական մակարդակում: Ֆուտբոլը ոչ միայն խաղ է եւ զվարճանք, այլ նաեւ ազգային բնավորության արտացոլում: Ֆուտբոլը կյանքի ոճ է: Ֆուտբոլը նաեւ մեծ բիզնես է, որի տարեկան շրջանառությունը մի քանի տասնյակ միլիարդ դոլար է: Ֆուտբոլը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում: Ֆուտբոլը պարզ է եւ ունիվերսալ:
Առաջին հիշատակումը ոտքով գնդակ խաղալու մասին վերաբերում է չինական աղբյուրներին եւ մ.թ.ա. երկրորդ հազարամյակ: Չինացի զինվորներն այդ խաղի շնորհիվ մնում էին լավ ֆիզիկական վիճակում:
Ֆուտբոլ խաղացել են նաեւ Հին Հունաստանում եւ Հռոմում 2,5 հազարամյակ առաջ:
Ոմանք պնդում են, որ ժամանակակից ֆուտբոլի հիմքում եղել է 8-րդ դարում Անգլիայում ապրած սաքսոնների վայրի խաղը` ճակատամարտից հետո թշնամու կտրած գլուխներին ոտքով հարվածելը:
1863-ին ստեղծվեց ֆուտբոլի անգլիական ասոցիացիան եւ ընդունվեցին խաղի կանոնները` արգելելով ձեռքով խաղը: 1872-ին տեղի ունեցավ առաջին միջազգային հանդիպումը Անգլիայի եւ Շոտլանդիայի հավաքականների միջեւ: Դարպասային ցանցն առաջին անգամ օգտագործվեց 1891-ին Անգլիայի Հյուսիսի եւ Հարավի հավաքականների խաղում:
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥ 

No comments:

Post a Comment