Monday, December 30, 2013

Ամանորյա տոնածառ իմ ձեռքերով

Այն միտքը, որ պետք է ստեղծել որևէ ձեռքի աշխատանք ինձ մոտ ծագել էր վաղուց և ամանորյա տոններին ընդառաջ որոշեցի տոնածառ պատռաստել յուրովի ձևով, այսինք առանց օգտագործելու հատուկ նյութեր: Պատրաստեցի նրանով ինչ կար տանը՝ տենածառի լույսերով, գլխարկով  և փայլերով : Դե ինչ, իսկ հիմա պատրաստման եղանակը.
1.Թուղթը փաթաթել այնպես, որ ստանա  պարույրի տեսք և հավասարեցնել այնպես, որ այն կանգնի:
2.Վերցնել մկրատը և անցքեր բացել այնպես, որ լույսերի լարերը մտնեն դրանց մեջ :
3.Փաթաթել փայլերը ամբողջ մակերեսով:
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥


Տարվա ամփոփում...

 Եվ այսպիսով որոշեցի ամփոփել տարին՝  ներկայացնելով  Diana Manukyan's Blog -ի գրանցված արդյունքները...Մեզ հետևում են.
  1. Հայաստան - 2729
  2. ԱՄՆ - 391
  3. Ռուսաստան  - 226
  4.  Նիդեռլանդներ - 223
  5. Գերմանիա-173
  6. Ֆրանսիա-73
  7. Ուկրաինա-46
  8. Սերբիա-31
  9. Չինաստան-29
  10. Կորեա-27
  11. Լիտվյա- 24
  12. Կանադա-8
  13.   Վենեսուելա-1 
  14. Վենգիա -1                                                                                                                           Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Friday, December 20, 2013

Այսօր Համերաշխության միջազգային օրն է

Դեկտեմբերի 20-ը Համերաշխության միջազգային օրն է. 2005թ. այդ մասին որոշում է ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան:
Համերաշխության միջազգային օրը լուսաբանում են բազմաթիվ ԶԼՄ-ներ` ներառյալ ամսագրային հոդվածները:

Համերաշխությունը հայացքների ու գործողությունների միասնություն է, փոխըմբռնում և փոխաջակցություն: 2005թ. ՄԱԿ-ի հռչակագիրը հիմնվում է Հազարամյակի դեկլարացիայի վրա, որում ասվում է, որ 21-րդ դարում համերաշխությունը մարդկության հիմնարար արժեքներից մեկն է:
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Wednesday, December 11, 2013

Այսօր աղջիկների միջազգային օրն է

Այսօր աղջիկների միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության: Տոնն առաջին անգամ նշվել է 2012 թվականին:
Երեխաների ամուսնությունը նրանց հիմնական իրավունքների խախտում է և բացասական ազդեցություն է ունենում աղջիկների կյանքի վրա: Վաղ ամուսնությունը զրկում է երեխաներին մանկությունից, նրանց ստիպում են հրաժարվել կրթությունից, իսկ ընտանեկան բռնությունների հավանականությունն աճում է մի քանի անգամ:

Այս և մնացած բոլոր խնդիրներից խուսափելու համար ՄԱԿ-ն առաջարկել է մի օրինագիծ, որի մեջ մտնում է ամուսնության նվազագույն տարիքի փոփոխությունը, որակյալ նախնական և միջնակարգ կրթության ապահովումը և այլն:
  Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Tuesday, December 10, 2013

Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է


Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ` դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Ֆուտբոլի միջազգային օր: Ֆուտբոլը նման պատվի արժանացել է հսկայական ժողովրդականության շնորհիվ: Այսօր ամբողջ աշխարհում ֆուտբոլ են խաղում 120 միլիոն պրոֆեսիոնալներ եւ էլ ավելի շատ սիրողական մակարդակում: Ֆուտբոլը ոչ միայն խաղ է եւ զվարճանք, այլ նաեւ ազգային բնավորության արտացոլում: Ֆուտբոլը կյանքի ոճ է: Ֆուտբոլը նաեւ մեծ բիզնես է, որի տարեկան շրջանառությունը մի քանի տասնյակ միլիարդ դոլար է: Ֆուտբոլը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում: Ֆուտբոլը պարզ է եւ ունիվերսալ:
Առաջին հիշատակումը ոտքով գնդակ խաղալու մասին վերաբերում է չինական աղբյուրներին եւ մ.թ.ա. երկրորդ հազարամյակ: Չինացի զինվորներն այդ խաղի շնորհիվ մնում էին լավ ֆիզիկական վիճակում:
Ֆուտբոլ խաղացել են նաեւ Հին Հունաստանում եւ Հռոմում 2,5 հազարամյակ առաջ:
Ոմանք պնդում են, որ ժամանակակից ֆուտբոլի հիմքում եղել է 8-րդ դարում Անգլիայում ապրած սաքսոնների վայրի խաղը` ճակատամարտից հետո թշնամու կտրած գլուխներին ոտքով հարվածելը:
1863-ին ստեղծվեց ֆուտբոլի անգլիական ասոցիացիան եւ ընդունվեցին խաղի կանոնները` արգելելով ձեռքով խաղը: 1872-ին տեղի ունեցավ առաջին միջազգային հանդիպումը Անգլիայի եւ Շոտլանդիայի հավաքականների միջեւ: Դարպասային ցանցն առաջին անգամ օգտագործվեց 1891-ին Անգլիայի Հյուսիսի եւ Հարավի հավաքականների խաղում:
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥ 

Monday, December 9, 2013

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր


Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:
Այս երևույթը գաղտնիք չէ և առկա է մեր իրականության մեջ: Այն էապես խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ձևավորում է բացասական մթնոլորտ: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության`
կոռուպցիայի գործակիցը ՀՀ-ում վերջին 6 տարիներին գրեթե չի փոխվում, ինչը դրա կայուն բարձր մակարդակի մասին է վկայում: 2009 թ.-ին Հայաստանը 93-րդ տեղն էր զբաղեցնում 165 երկրների շարքում, իսկ համաձայն մեկ այլ տվյալի (կաշառք տվողների թիվը)՝ ՀՀ-ն "առաջատար" դիրքերում է. զիջելով միայն Ադրբեջանին` երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ-ում (ԹԻ տվյալները 2009 թ. համար): Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը վերապահումով է մոտենում ներկայիս զարգացումներին և ՀՀ կառավարության հրապարակային ելույթներին: Նախ, ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի 2012թվականի ցուցանիշն ընդամենը 34 է, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Հայաստանին առնչվող գործարարներն ու փորձագետները շարունակում են ընկալել երկրի հանրային ոլորտը որպես վերին աստիճանի կոռումպացված ոլորտ:
Թեմայի շուրջ հետազոտությանները շատ են, շատերի մոտ արդյունքներն արձանգրում են երկրում կոռուպցիայի աճող ցուցանիշներ, որոշների մոտ՝ նվազող:
2009թ.-ից սկսած՝ կառավարությանը կից գործում է հակակոռուպցիոն խորհուրդ, իսկ ս.թ. դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում որոշվել է ստեղծել նոր՝ հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին, որը հուսանք, կլուծի առկա խնդիրներն ու կվերացնի կոռուպցոն դրսևորումները:

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Կատալոնիա


Այսօր ձեզ կներկայացնեմ սեղմ տեղեկատվություն Կատալոնիայի ինքնավար համյքի մասին, դե սկսենք....
Կատալոնիան՝ պատմական տարածաշրջան և ինքնավար համայնք (կատ.՝ Comunitat Autònoma) Իսպանիայում, Պիրենեյան թերակղզու հյուսիսային մասում, միջերկրածովյան ափի և Պիրենեյների միջև։ Գտնվում է Իսպանիաի կազմի մեջ և իր մեջ ներառում է` Բարսելոնա,  Ժիրոնա,Լյեդա, Տարրագոնա քաղաքները: Վարչակենտրոնը գտնվում է Բարսելոնայում: Կատալոնիայում օգտագործվող հիմնական լեզուներն են՝ կատալոներենը,  իսպաներենը և արաներենը: Տարածքը կազմում է 32 114 քառակուսի  կմ և կազմում է Իսպանիաի 6%-ը, բնակչությունը՝ 7 210 508(ըստ 2007 թ.-ի):
Կատալոնիաի մջազգային օրը նշվում է սեպտեմբերի 11-ին:
Տեսարժան վայրեիր թվում են՝ Torre Agbar(աշտարակ Ագաբար` Բարսելոնա),
Cathedral of Saint Eulàlia(Սուրբ Eulàlia՝ Բարսելոնա ),
Park Güell(Güell պարտեզը՝Բարրսելոնա),
Museu Nacional d'Art de Catalunya(Կատալոնիայի արվեստի ազգային թանգարան՝ Բարսելոնա), Tortosa(Տարագոնա) և այլն:

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Sunday, December 1, 2013

Շնորհավոր♥♥♥

Բոլորիս շնորհավորում եմ տարվա ամենահեքիաթային եղանակի գալստի կապակցությամբ...Դե ինչ կարծես,թե հասկացաք այսօր դեկտեմբերի 1-ն է:Արդեն  ձմեռ է... հավատս չի գալիս,որ արդեն...Դե ինչ ուղղակի կասեմ գալդ բարի ցրտաշունչ ձմեռ  ու կխնդրեմ բարեհաճ գտնվել մրսկաննների հանդեպ...Շնորհավորում եմ քեզ իմ սիրելի ընթերցող և մաղթում ջերմ ձմեռային օրեր...
Happy Winter first day!!! I wish u warm winter days!!!

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥