Monday, December 30, 2013

Ամանորյա տոնածառ իմ ձեռքերով

Այն միտքը, որ պետք է ստեղծել որևէ ձեռքի աշխատանք ինձ մոտ ծագել էր վաղուց և ամանորյա տոններին ընդառաջ որոշեցի տոնածառ պատռաստել յուրովի ձևով, այսինք առանց օգտագործելու հատուկ նյութեր: Պատրաստեցի նրանով ինչ կար տանը՝ տենածառի լույսերով, գլխարկով  և փայլերով : Դե ինչ, իսկ հիմա պատրաստման եղանակը.
1.Թուղթը փաթաթել այնպես, որ ստանա  պարույրի տեսք և հավասարեցնել այնպես, որ այն կանգնի:
2.Վերցնել մկրատը և անցքեր բացել այնպես, որ լույսերի լարերը մտնեն դրանց մեջ :
3.Փաթաթել փայլերը ամբողջ մակերեսով:
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥


Տարվա ամփոփում...

 Եվ այսպիսով որոշեցի ամփոփել տարին՝  ներկայացնելով  Diana Manukyan's Blog -ի գրանցված արդյունքները...Մեզ հետևում են.
  1. Հայաստան - 2729
  2. ԱՄՆ - 391
  3. Ռուսաստան  - 226
  4.  Նիդեռլանդներ - 223
  5. Գերմանիա-173
  6. Ֆրանսիա-73
  7. Ուկրաինա-46
  8. Սերբիա-31
  9. Չինաստան-29
  10. Կորեա-27
  11. Լիտվյա- 24
  12. Կանադա-8
  13.   Վենեսուելա-1 
  14. Վենգիա -1                                                                                                                           Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Friday, December 20, 2013

Այսօր Համերաշխության միջազգային օրն է

Դեկտեմբերի 20-ը Համերաշխության միջազգային օրն է. 2005թ. այդ մասին որոշում է ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան:
Համերաշխության միջազգային օրը լուսաբանում են բազմաթիվ ԶԼՄ-ներ` ներառյալ ամսագրային հոդվածները:

Համերաշխությունը հայացքների ու գործողությունների միասնություն է, փոխըմբռնում և փոխաջակցություն: 2005թ. ՄԱԿ-ի հռչակագիրը հիմնվում է Հազարամյակի դեկլարացիայի վրա, որում ասվում է, որ 21-րդ դարում համերաշխությունը մարդկության հիմնարար արժեքներից մեկն է:
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Wednesday, December 11, 2013

Այսօր աղջիկների միջազգային օրն է

Այսօր աղջիկների միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության: Տոնն առաջին անգամ նշվել է 2012 թվականին:
Երեխաների ամուսնությունը նրանց հիմնական իրավունքների խախտում է և բացասական ազդեցություն է ունենում աղջիկների կյանքի վրա: Վաղ ամուսնությունը զրկում է երեխաներին մանկությունից, նրանց ստիպում են հրաժարվել կրթությունից, իսկ ընտանեկան բռնությունների հավանականությունն աճում է մի քանի անգամ:

Այս և մնացած բոլոր խնդիրներից խուսափելու համար ՄԱԿ-ն առաջարկել է մի օրինագիծ, որի մեջ մտնում է ամուսնության նվազագույն տարիքի փոփոխությունը, որակյալ նախնական և միջնակարգ կրթության ապահովումը և այլն:
  Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Tuesday, December 10, 2013

Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է


Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ` դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Ֆուտբոլի միջազգային օր: Ֆուտբոլը նման պատվի արժանացել է հսկայական ժողովրդականության շնորհիվ: Այսօր ամբողջ աշխարհում ֆուտբոլ են խաղում 120 միլիոն պրոֆեսիոնալներ եւ էլ ավելի շատ սիրողական մակարդակում: Ֆուտբոլը ոչ միայն խաղ է եւ զվարճանք, այլ նաեւ ազգային բնավորության արտացոլում: Ֆուտբոլը կյանքի ոճ է: Ֆուտբոլը նաեւ մեծ բիզնես է, որի տարեկան շրջանառությունը մի քանի տասնյակ միլիարդ դոլար է: Ֆուտբոլը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում: Ֆուտբոլը պարզ է եւ ունիվերսալ:
Առաջին հիշատակումը ոտքով գնդակ խաղալու մասին վերաբերում է չինական աղբյուրներին եւ մ.թ.ա. երկրորդ հազարամյակ: Չինացի զինվորներն այդ խաղի շնորհիվ մնում էին լավ ֆիզիկական վիճակում:
Ֆուտբոլ խաղացել են նաեւ Հին Հունաստանում եւ Հռոմում 2,5 հազարամյակ առաջ:
Ոմանք պնդում են, որ ժամանակակից ֆուտբոլի հիմքում եղել է 8-րդ դարում Անգլիայում ապրած սաքսոնների վայրի խաղը` ճակատամարտից հետո թշնամու կտրած գլուխներին ոտքով հարվածելը:
1863-ին ստեղծվեց ֆուտբոլի անգլիական ասոցիացիան եւ ընդունվեցին խաղի կանոնները` արգելելով ձեռքով խաղը: 1872-ին տեղի ունեցավ առաջին միջազգային հանդիպումը Անգլիայի եւ Շոտլանդիայի հավաքականների միջեւ: Դարպասային ցանցն առաջին անգամ օգտագործվեց 1891-ին Անգլիայի Հյուսիսի եւ Հարավի հավաքականների խաղում:
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥ 

Monday, December 9, 2013

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր


Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:
Այս երևույթը գաղտնիք չէ և առկա է մեր իրականության մեջ: Այն էապես խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ձևավորում է բացասական մթնոլորտ: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության`
կոռուպցիայի գործակիցը ՀՀ-ում վերջին 6 տարիներին գրեթե չի փոխվում, ինչը դրա կայուն բարձր մակարդակի մասին է վկայում: 2009 թ.-ին Հայաստանը 93-րդ տեղն էր զբաղեցնում 165 երկրների շարքում, իսկ համաձայն մեկ այլ տվյալի (կաշառք տվողների թիվը)՝ ՀՀ-ն "առաջատար" դիրքերում է. զիջելով միայն Ադրբեջանին` երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ-ում (ԹԻ տվյալները 2009 թ. համար): Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը վերապահումով է մոտենում ներկայիս զարգացումներին և ՀՀ կառավարության հրապարակային ելույթներին: Նախ, ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի 2012թվականի ցուցանիշն ընդամենը 34 է, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Հայաստանին առնչվող գործարարներն ու փորձագետները շարունակում են ընկալել երկրի հանրային ոլորտը որպես վերին աստիճանի կոռումպացված ոլորտ:
Թեմայի շուրջ հետազոտությանները շատ են, շատերի մոտ արդյունքներն արձանգրում են երկրում կոռուպցիայի աճող ցուցանիշներ, որոշների մոտ՝ նվազող:
2009թ.-ից սկսած՝ կառավարությանը կից գործում է հակակոռուպցիոն խորհուրդ, իսկ ս.թ. դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում որոշվել է ստեղծել նոր՝ հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին, որը հուսանք, կլուծի առկա խնդիրներն ու կվերացնի կոռուպցոն դրսևորումները:

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Կատալոնիա


Այսօր ձեզ կներկայացնեմ սեղմ տեղեկատվություն Կատալոնիայի ինքնավար համյքի մասին, դե սկսենք....
Կատալոնիան՝ պատմական տարածաշրջան և ինքնավար համայնք (կատ.՝ Comunitat Autònoma) Իսպանիայում, Պիրենեյան թերակղզու հյուսիսային մասում, միջերկրածովյան ափի և Պիրենեյների միջև։ Գտնվում է Իսպանիաի կազմի մեջ և իր մեջ ներառում է` Բարսելոնա,  Ժիրոնա,Լյեդա, Տարրագոնա քաղաքները: Վարչակենտրոնը գտնվում է Բարսելոնայում: Կատալոնիայում օգտագործվող հիմնական լեզուներն են՝ կատալոներենը,  իսպաներենը և արաներենը: Տարածքը կազմում է 32 114 քառակուսի  կմ և կազմում է Իսպանիաի 6%-ը, բնակչությունը՝ 7 210 508(ըստ 2007 թ.-ի):
Կատալոնիաի մջազգային օրը նշվում է սեպտեմբերի 11-ին:
Տեսարժան վայրեիր թվում են՝ Torre Agbar(աշտարակ Ագաբար` Բարսելոնա),
Cathedral of Saint Eulàlia(Սուրբ Eulàlia՝ Բարսելոնա ),
Park Güell(Güell պարտեզը՝Բարրսելոնա),
Museu Nacional d'Art de Catalunya(Կատալոնիայի արվեստի ազգային թանգարան՝ Բարսելոնա), Tortosa(Տարագոնա) և այլն:

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Sunday, December 1, 2013

Շնորհավոր♥♥♥

Բոլորիս շնորհավորում եմ տարվա ամենահեքիաթային եղանակի գալստի կապակցությամբ...Դե ինչ կարծես,թե հասկացաք այսօր դեկտեմբերի 1-ն է:Արդեն  ձմեռ է... հավատս չի գալիս,որ արդեն...Դե ինչ ուղղակի կասեմ գալդ բարի ցրտաշունչ ձմեռ  ու կխնդրեմ բարեհաճ գտնվել մրսկաննների հանդեպ...Շնորհավորում եմ քեզ իմ սիրելի ընթերցող և մաղթում ջերմ ձմեռային օրեր...
Happy Winter first day!!! I wish u warm winter days!!!

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Friday, November 29, 2013

1899 թվականի նոյեմբերի 29-ին հիմնադրվեց Բարսելոնա ֆուտբոլային ակուբը

1899 թվականի նոյեմբերի 29-ին Հանս Գամպերը 11 այլ մարզասերների հետ միասին հիմնադրեց "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը: Ֆուտբոլ' խաղ, որ դեռ մեծ մասամբ ծանոթ չէր աշխարհի այս հատվածին:   Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ այս նախաձեռնությունն ի վերջո այսպիսի ահռելի զարգացում կունենա: 


Ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող  "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը հմտացել  է յուրաքանչյուր ոլորտում, և այն  արդեն շատ ավելին է, քան զուտ մարզական ակումբ, այսպիսով իրականացնելով ակումբի  "ավելին, քան ակումբ" կարգախոսը:

"Բարսելոնան" ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձել է ինքնության խորհրդանիշ, և ոչ միայն մարզական առումով, այլ նաև հասարակության, քաղաքականության և մշակույթի: Ամենադժվարին ժամանակներում, "Բարսելոնան" մի չափօրինակ էր, որ ներկայացնում էր Կատալոնիան եւ Կատալոնիայի ժողովրդի ազատության տենչը' սիմվոլիզմ, որ շարունակվում է մինչ օրս նույնացվել Ակումբի և նրա անդամների արտահայտչամիջոցի հետ: Իսպանիայի համատեքստում "Բարսելոնան" դիտվում է որպես բաց և ժողովրդավարական ակումբ: Ամբողջ աշխարհում "Բարսելոնան", հատկապես Unicef-ի երեխաների հովանավորության համաձայնագրի միջոցով, նույնացվեց հոգատարության հետ:

Համարյա մի ամբողջ դար, "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբն ունեցել է փառքի ու ցավի միջանցիկ պահեր, հռչակ և այլ' ավելի քիչ հաջողված ժամանակաշրջաններ, էպիկական հաղթանակներ և ստորացուցիչ պարտություններ: Բայց այդ բոլոր տարբեր պահերն օգնել են, որ սահմանվի  Ակումբի էությունը, որի շնորհիվ իր յուրահատուկ բնույթի, եզակի է ամբողջ աշխարհում:

Ավելի քան հարյուր տարվա գոյության ընթացքում, բնականաբար, եղել են տարբեր ժամանակաշրջաններ, ինչպես սոցիալական, այնպես էլ մարզական առումով: Վաղ տարիներին (1899-1922) Ակումբի հիմնադրման պահից սկսած մինչ "Լես Կորտս" մարզադաշտի կառուցումը, "Բարսելոնան"  մի ակումբ էր, որը ստիպված էր ինքն իրեն տարբերակել  Բարսելոնայի մյուս ֆուտբոլային հավաքականներից: Այն աստիճան, որ Ակումբը դարձավ ամբողջ քաղաքի դեմքը: "Բարսելոնան" շուտով դարձավ Կատալոնիայի առաջատար ակումբը  և սկսեց ավելի ու ավելի ասոցացվել Կատալոնիայի ազգային ինքնության հետ:

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Thursday, November 28, 2013

Սպիտակ ցեղասպանություն

Վանդալիզմը  այլ կերպ  անվանում են ՛՛Սպիտակ ցեղասպանություն՛՛ , որը դրսևորվում է ամենաթեթևից ձևերից մինչև ամենադաժան և ամենաավերիչ ձևերով: Վանդալները դրանք այն մարդիկ են, ովքեր իրականացնում են վանդալիզմը:Նրանք այն հասարակական  խմբին պատկանող անձիք են, ովքեր իրենց բողոքը արտահայտում են վնասելով շինություններ,վիրավորոկան արտահայտություններով պատելով  շինության պատերը, որանք հաճախ անդառնալի հետք են թողնում տվյալ շնինության վրա:Շատ հաճախ նաև լինում են մարդկայաին զոհեր և վիրավորներ:Վանդալները գերակշռող դեպքերում իրենք նույնիսկ չեն գիտակցում, որ իրենց կատարածը հանցակործություն է և քրեորեն պատժելի: Ձեզ երևի զարմանալի կթվա, որ դպոցական գույքի վնասում(գույքի վրա փորագելը,նկարելը այրելը կամ այլ վնասներ պատճառելը) քրեորոն պատժելի է՝ նման դեպքերում գանձվում են տուգաքներ տվայլ ՛՛վանդալից՛՛:
 Վանդալիզմը ամանադաժան ձևով է արտահայտվում, երբ վնասում են եկեղեցիներ, խաչքարեր,մանավանդ այն դեպքերում և վանդալիզմը կատարողները այլ կրոնի հետևորդնոր են, և երբ տվյալ հանցաքը կատարվում է ատելության հողի վրա: Նաև շատ ցավալի է, երբ ոչնչացվում են Կամիր գրքում գրանցված այն կենդանատեսակները, որոնք անխնա որսվում են և նույնիսկ ոչ մի  վանդալը տույժ չի վճարում:

Որպես հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություն մեր օրերում առավել հաճախ հանդիպում ենք վանդալիզմի դեպքերի: Վանդալիզմը քրեորեն պատժելի արարք է, սակայն հասարակության մի զանգված, անտեսելով այդ հանգամանքը, դիտավորությամբ ոչնչացնում, փչացնում է պետական և հասարակական գույքը: ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն՝ Շենքերը կամ այլ կառույցներն անպարկեշտ գրագրություններով կամ պատկերներով պղծելը, հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելը, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Վանդալիզմի դեպքում շենքերը կամ շինությունները գրագրություններով, պատկերներով կամ այլ ձևով պղծելու համար բավական է հոդվածում նշված գործողության կատարումը` անկախ հետևանքներից, իսկ հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելու դեպքում անհրաժեշտ է հետևանքների վրա հասնելը, այլ կերպ ասած, գույքի վնասումը:
Վանդալիզմը ի սկզբանե վերաբերվել է մշակույթի նկատմամբ հռոմեացիների՝ բարբարոսների վարքագծին. գեղեցիկ կամ սուրբ որևէ բանի անխնա ոչնչացում կամ փչացում: Տերմինը ներառում է նաև վնասակար հանցագործություն՝ ուղղված կամայական սեփականության ոչնչացմանը առանց սեփականատիրոջ թույլտվության։
P.S. Ցավալի է, բայց փաստ՝ վանդալիզմը չկառավարվող երևույթ է...  

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥


Friday, November 15, 2013

Մեզ հետևում են 12 երկրներից!!!

Ամփոփելով Սեպտեմբեր-Հոկտեմբեր-Նոյեմբեր(15/11/2013)-ի դիտելիության արդյունքերը հայտնաբերեցի, որ www.DianaManukyan.Blogspot.com -ին հետևում են 12 երկրներից,,,,






1. Հայաստան- 2228
2. ԱՄՆ - 307
3. Նիդեռլանդներ-223
4. Ռուսաստան- 216
5. Գերմանիա-142
6. Ֆրանսիա-73
7.  Ուկրաինա-46
8. Չինաստան-28
9. Կորեայի Հանրապետություն-27
10. Լիտվյա- 24
11. Կանադա-8
12. Վենեսուելա-1

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Monday, October 7, 2013

Բուենո Արիեսում այսօր նշվում կիթառի օրը,,,,

Բուենո Արիեսում այսօր նշվում կիթառի օրը,,,,
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Ճարտարապետության և ճարտարագետի միջազագյին օր

Ճարտարապետության միջազգային օրը ՝ ճարտարապետների մասնագիտական տոնը, նշվում է 1985 թ-ից «Ճարտարապետների միջազգային միության» նախաձեռնությամբ ամեն տարվա հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը: Այս տարի այն նշվում է հոկտեմբերի1-ին:
Ուսումնասիրությունների համաձայն՝ 2050 թ-ին քաղաքաբնակները կկազմեն երկրագնդի բնակչության 70 տոկոսը: Այդ իսկ պատճառով քաղաքներում պետք է արմատական փոփոխություններ կատարվեն, որպեսզի վերջիններս իրենց բնակիչների համար կարողանան ապահովել անձնական զարգացման և բարեկեցության համար անհրաժեշտ պայմաններ: Վերոնշյալ նպատակի իրականացման համար պետք է կենտրոնանալ կլիմայի փոփոխության կանխման, վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման ծավալների նվազեցման, ռեսուրսների և էներգիայի ռացիոնալ օգտագործման վրա:
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Saturday, October 5, 2013

Տոնդ շնորհավոր սիրելի ուսուցիչ ♥♥♥

Այսօր նշվում է ուսուցչի տոնը...Սիրով շնորհավորում ենք մեր սիրելի ուսուցիչներին և մաղթում առողջություն,երջանկություն, բանիմաց սաներ և
այն ամենը ինչ դուք եք ցանկանում....
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Friday, October 4, 2013

Այսօր SOS-ի միջազգային օրն է

Այսօր նշվում է SOS-ի միջազգային օրը:
1902թ. Բեռլինում հրավիրված միջազգային ռադիոհեռագրության առաջին կոնֆերանսում հարց դրվեց աղետի ռադիոհեռագրական միասնական ազդանշանի հարցը կանոնակարգելու մասին, սակայն ներկաներն այդպես էլ ընդհանուր համաձայնության չհանգեցին։ Այնուամենայնիվ, «Մարկոնի» ընկերությունը իր ռադիոսարքավորումներով զինված նավերի համար սահմանեց CQD աղետի ազդանշանը։
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Tuesday, October 1, 2013

Այսօր նշվում է ծերության միջազգային օրը

Այսօր նշվում է ծերության միջազգային օրը ողջ աշխարհում:
Սիրով շնորհավուրում եմ բոլոր մեծահասակներին և ցանկանում սիրով շրջապատված կյանք ինչպես նաև առողջութուն և երջանկություն:
  

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Monday, September 30, 2013

Անվտանգ ինտերնետի միջազգային օր !!!

Անվտանգ Ինտերնետի միջազգային օրվա տոնման գաղափարը պատկանում է Եվրահանձնաժողովին, որն աջակցություն գտավ եվրոպական European SchoolNet և Insafe հասարակական կազմակերպությունների կողմից:
Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվա գլխավոր համակարգողը Insafe  (European Safer Internet Network) հասարակական կազմակերպությունն է:
Այսօր արդեն ակնհայտ է և պարզ` տարեցտարի ինտերնետը դառնում է առավել վտանգավոր:Եվ չնայած այն փաստին, որ ամբողջ աշխարհում անընդմեջ ավելանում է ինտերենտ-անվտանգությանն ուղղված ծախսերն և այս ուղղությամբ շարունակ մշակվում են նոր ծրագրեր ու իրականացվում են բազմաբնույթ միջացառումներ, ինտերնետը պակաս վտանգավոր չի դառնում: Այն, որ հաքերները մանր ինտերնետ-ավազակներից աստիճանաբար վերածվել են «քողարկված» գործունեությամբ զբաղվողների, որոնց առաջնային նպատակը եկամուտն է, այլևս գաղտնիք չէ:
Դե ինչ շնորհավոր տոնդ Ինտերնետ , ավելի ճիշտ անվտանգ ինտերնետ,,,,
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Sunday, September 29, 2013

Ջրի միջազգային օր,,,

Այսօր ջրի միջազգային օրն է: Եվ այդ, իսկ պատճառով որոշեցի սեղմ տեղեկատվություն ներկայացնել ջրի օգտակար հատկություների և ջրի հիշողության մասին:

Տեսական տեղեկատվություն


Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի:
Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:Ջուրը բնության ամենատարածված նյութն է:
Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով:
Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:
Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության  4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից:
  Ջուրն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը (361 մլն կմ2), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2) բաժին ընկնում ցամաքին: Ջուրն ամենուր է՝ օվկիանոսներում ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու հողում: Երկրի հեղուկ ջրի շերտը կոչվում է ջրոլորտ, պինդ ջրի շերտը՝ սառցոլորտ: Ջրոլորտի սահմաններում ջրի ընդհանուր պաշարները կազմում են 1,4 մլրդ կմ3: Ջրային պաշարների 97 %-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և միայն 3%-ն են կազմում ցամաքի ջրերը:
Ջուրը ջրածնի և թթվածնի քիմիապես կայուն միացություն է (H2O):Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Այն համարվում է մաքրության և պտղաբերության խորհրդանիշը: Կյանքի ծագման բոլոր հայտնի լեգենդներում այն ծագել է ջրից


Ջուրը հիշողություն ունի


Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարրթը: Մարդը 70-90% բաղկացած է ջրից: Կենսագործունեությունն ապահովելու համար նա ամեն օր խմում է երկու լիտր ջուր և մեկ ու կես լիտր էլ կլանում է մաշկի միջոցով` լոգանք կամ ցնցուղ ընդունելով: Աշխարհի տարբեր մասերում կատարված փորձերի արդյուքները ցույց են տվել, որ ջուրը հիշում ու տպավորում է ցանկացած ազդեցություն, գրանցում է այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում: Ջրին բավարար է առարկայի հետ հպումը, որպեսզի իմանա նրա հատկությունների մասին ու պահի նրա մասին ինֆորմացիան իր հիշողության մեջ:Ջրի մեկ խոռոչը կարող է պարունակել շրջակա միջավայրի մասին 440 հազար տեսակի տարբեր ինֆորմացիա:
Կատարվել են մարդու ներկայության, նրա էմոցիաների ջրի վրա ազդեցության էներգետիկական փորձարկումներ: Փորձերն անց են կացվել պոֆեսոր Կրատկովի լաբորատորիայում: Ջրով լի անոթը տեղադրել են մի խումբ մարդկանց առջև ու խնդրել են նրանց կենտրոնացնել անոթի վրա ամենադրական էմոցիաները. սեր, քնքշանք, բարություն: Հետո փոխել են անոթը ու նույն խմբին խնդրել են կենտրոնացնել անոթի վրա բացասկան էմոցիաներ. վախ, ագրեսիա ու ատելություն: Որից հետո կատարվել են չափումներ. սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան ցածրացնում:
Դոկտոր Էմոտոյի լաբորատորիա. ջրի վրա ազդեցություններ են կիրառվում և ջրի տպավորությունները ֆիքսվում են նրա արագ սառեցման միջոցով(Տես նկարում ազդեցությունները):
1.Սեր եւ վերածնունդ
2.Շնորհակալություն
3.Ես քեզանից հոգնել եմ,ես կսպանեմ քեզ
4.Դու հիմար ես
5.Ես քեզ ատում եմ
6.Ադոլֆ Հիտլեր
7.Մայր Թերեզա
8.Հույս
9.Բուդդայական աղոթք
10.Քրիստոնեական աղոթք
11.Մուսուլմանական աղոթք
12.Բեթհովենի երաժշտությունը
13.Բախի երաժշտությունը
14.Ծանր ռոք

Հիպոթեզ. հեղուկը կատարում է ինֆորմացիոն հաղորդիչի դեր: Այն ինչ մտածում ու կատարում է մարդը, ազդում է ոչ միայն իր, այլ նաեւ այլ մարդկանց վրա, ամբողջ տիեզերքի վրա: Մարդն իր մտքերով ազդում է շրջակա միջավայրի վրա: Ուղղակի, մի պահ մտածեք, որ բնության մեջ բոլոր օրգանիզմները պարունակում են իրենց ծավալի համեմատությամբ ահռելի քանակությամբ ջուր: Իր դրական ու բացասական մտքերով ու գործողություններով մարդն ազդում է բնության վրա, եղանակային փոփոխությունների վրա: Թվեր.
Վերջին 9 տարում Գրենլանդիայի սառույցի հալման արագությունը աճել է 3 անգամ:
Վերջին 30 տարում փոթորիկների կործանիչ ուժը աճել է 2 անգամ:

1973-1982 թ. աշխարհում տեղի է ունեցել 1,5 հազար տարերային աղետ:
1983-1992 - 3,5 հազար:
1993-2002 - 6 հազար:

Ինֆորմացիոն աղտը թունավորում է ջուրը` կուտակվելով նրա մեջ: Ջրին տրված է ինքնամաքրման հատկություն: Դա տեղի է ունենում ագրեգատային վիճակի փոփոխության ժամանակ: Սակայն, այսօր մարդու կողմից ջրի աղտոտման արագությունը գերազանցում է նրա ինքնամաքրման արագությանը, որի հետեւանքով էլ խախտվել է բնության օրինաչափությունը:
 

 Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥