Բիոնիկան գիտություն է, որը թույլ է տալիս ստեղծել դիզայներական և ճարտարապետական լուծումներ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ օգտագործելով բնության գաղափարները: Բիոնիկա բառը հուներենից թարգմանաբար նշանակում է կյանքի տարր, իսկ բառացիորեն`
կենսունակ
: Մարդը, շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների, կարող է ստեղծել կենդանական և բուսական աշխարհի նման շինություններ մի քանի տարում, այն դեպքում, երբ բնության կողմից դրանք հազարամյակների ընթացքում են ստեղծվել: Դեռ 3000 տարի առաջ չինացիներն առաջինը փորձեցին ստեղծել բիոնիկական շինություններ,սակայն այդ փորձերը բիոնիկա անվանել չենք կարող: Վերջին տեխնոլոգիաների ի հայտ գալուց հետո միայն զարգացան բիոնիկական ճարտարապետությունը և բիոնիկան: Վերջինս բավական լայն հասկացություն է: Այն մեծ տեղ է գրավում գենային ինժեներիայում, բժշկության և կենսաբանության ոլորտներում, ինչպես նաև դիզայնում:
1960թ. Դայթոնում(ԱՄՆ) տեղի ունեցավ առաջին գիտաժողովը Բիոնիկայի վերաբերյալ ,որն էլ պաշտոնապես ամրագրեց, որպես նոր գիտության ծնունդը:
Բիոնիկան սերտորեն կապված է կենսաբանության, ֆիզիկայի,քիմիայի կիբերնետիկայի ,ինչպես նաև ինժեներական գիտությունների՝
Էլեկտրոնիկա
նավագնացությու
Ծովագնացություն
այլ գիտությունների
հետ
Բիոմիմետիկա բառը լատիներենից թարգմանաբար նշանակու է կյանք կրկնօրինակել (բիոս-կյանք և միմեսիս-կրկնօրինակել), այսինքն` ուսումնասիրելով
բույսերի և կենդանիների կառուցվածքը մարդկությունը ստեղծել է հրաշալի ճարտարապետական կոթողներ, որոնք անջնջելի հետք ենթողել և կթողնեն
ճարտարապետության և քանդակագործության աշխարհում: Հաջողված օրինակներից մեկն է լայն տարածում գտած липучка-ն, որի նախատիպն է հանդիսացել կոծոծի պտուղները, որոնք կպչում են մեր հագուստին
և
կենդանիների մազերին:
Տեխնոլոգիական մեծ նվաճումներից մեկն է մեր
ժամանակների գլխավոր փոխարդրամիջոցներից մեկը` ինքնաթիռը, որը ստեղծվել է թռչնի նախատիպով: Ի դեպ, միտքը-կենդանի բնության մասին գիտելիքների կիրառումը ինժեներական խնդիրների լուծման նպատակով , պատկանում է Լեոնարդո դա Վինչիին, որը փորձում էր ստեղծել թռչող ապարատ ,որը կունենար թռչնի թևերի նման թափահարող թևեր...
Մինչ կետը ճեղքում է ջուրը ,այդ պալարները մեծացնում են վերամբարձ ուժը և նվազեցնում ջրի դիմադրություն, այս երևեւյթը բացատրվում է մի պարբերագրում (Natural History),որ նրա պալարների շնորհիվ ջուրը սկսում է առանց խոչընդոտի արագ շրջապտույտ կատարել լողաթիակների վերևի մասում նույնիսկ այն ժամանակ ,երբ կետը ուղղաձիգ դեպի վեր է լողում...Սակայն եթե լողակը հարթ լիներ և չունենար պալարներ, կետը չէր կարողանա ,այդպիսի փոքրիկ պտույտներ կատարելով կտրուկ վեր բարձրանալ, քանի որ ջուրը կսկսեր ձագարաձև պտտվել նրա լողաթիակների տակ և վերամբարձ ուժ կնվազեր:Այս բացահայտումն խթանեց նավաշինության խթանմանը, որը օգնեց գտնել լողակները ճիշտ պատրաստելու եղանակը:

Գեկկոն կոչվող փոքրիկ մողեսը կարող է մագլցել պատերն ու կառչել առաստաղներից, կարող է կպչել նույնիսկ ապակու նման հարթ մակերեսին՝շնորհիվ իր ոտքերը ծածկող մանր մազմզուկների: Նրա ոտքերը սոսինձ չեն արտադրում` այլ օգտագործում են փոքր մոլեկուլային ուժ,որը հայտնի է Վան Դեր Վալսի ուժ անվանմաբ: Սինթետիկ նյութերը ,որոնք կկրկնօրինակվեն գեկկոնի ոտքերից ,կարող են օգտագործվել որպես վելկրոյի համարժեք:
Բիոնիկայի
արդյունքում ստեղծված գլուխգործոցներից է, նաև Փարիզյան գեղեցկուհին` Էֆելյան աշտարակը,
որը Էյֆելը` հեղինակը ստեղծել է այս գիտության օգնությամբ:
Դիանա ♥♥♥
No comments:
Post a Comment