Monday, December 31, 2012

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ,,,,

Շնոհավորում եմ բոլորիս ամանորը և ցանկանում, որ այս տարին ժպտա բոլորիս, թող, որ այս տարի միայն ուրախություն բերի, թող բերի և առատ տարի լինի,,,
P.S. Ժպիրտը աշխարհը կդարձնի ավելի բարի և ուրախ,,,
 Սիրով միշտ ձեր Դիանա ♥♥♥

Tuesday, December 25, 2012

ԲԻՈՆԻԿԱ


Բիոնիկան գիտություն է, որը  թույլ է տալիս ստեղծել դիզայներական և ճարտարապետական լուծումներ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ օգտագործելով բնության գաղափարները: Բիոնիկա բառը հուներենից թարգմանաբար նշանակում է կյանքի տարր,  իսկ  բառացիորեն` կենսունակ : Մարդը, շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների, կարող է ստեղծել կենդանական և բուսական աշխարհի նման շինություններ մի քանի տարում, այն դեպքում, երբ բնության կողմից դրանք հազարամյակների ընթացքում են ստեղծվել: Դեռ 3000 տարի առաջ չինացիներն առաջինը փորձեցին ստեղծել բիոնիկական շինություններ,սակայն այդ փորձերը բիոնիկա անվանել չենք կարող: Վերջին տեխնոլոգիաների ի հայտ գալուց հետո միայն զարգացան բիոնիկական ճարտարապետությունը և բիոնիկան: Վերջինս բավական լայն հասկացություն է: Այն մեծ տեղ է գրավում գենային ինժեներիայում, բժշկության և կենսաբանության ոլորտներում, ինչպես նաև դիզայնում:
         1960թ. Դայթոնում(ԱՄՆ) տեղի ունեցավ առաջին գիտաժողովը Բիոնիկայի վերաբերյալ ,որն էլ  պաշտոնապես ամրագրեց, որպես  նոր գիտության ծնունդը:
Բիոնիկան սերտորեն կապված է կենսաբանության, ֆիզիկայի,քիմիայի կիբերնետիկայի ,ինչպես նաև ինժեներական գիտությունների՝
  Էլեկտրոնիկա
  նավագնացությու
  Ծովագնացություն
    այլ գիտությունների հետ
Բիոմիմետիկա բառը  լատիներենից թարգմանաբար նշանակու է  կյանք կրկնօրինակել (բիոս-կյանք և միմեսիս-կրկնօրինակել), այսինքն` ուսումնասիրելով բույսերի և կենդանիների կառուցվածքը մարդկությունը ստեղծել է  հրաշալի ճարտարապետական  կոթողներ, որոնք անջնջելի  հետք ենթողել և կթողնեն ճարտարապետության  և քանդակագործության  աշխարհում:  Հաջողված օրինակներից մեկն է լայն տարածում գտած липучка-ն, որի նախատիպն է հանդիսացել կոծոծի պտուղները,  որոնք կպչում են մեր հագուստին և կենդանիների մազերին:
        Տեխնոլոգիական մեծ նվաճումներից մեկն է մեր ժամանակների գլխավոր փոխարդրամիջոցներից մեկը` ինքնաթիռը, որը ստեղծվել է թռչնի նախատիպով: Ի դեպ, միտքը-կենդանի բնության մասին գիտելիքների կիրառումը  ինժեներական խնդիրների լուծման նպատակով , պատկանում է Լեոնարդո դա Վինչիին, որը փորձում էր ստեղծել թռչող ապարատ ,որը կունենար թռչնի թևերի նման թափահարող թևեր...
 
       Մինչ կետը ճեղքում է ջուրը ,այդ պալարները մեծացնում են վերամբարձ ուժը և նվազեցնում ջրի դիմադրություն, այս երևեւյթը բացատրվում է մի պարբերագրում (Natural History),որ նրա պալարների շնորհիվ ջուրը սկսում է առանց խոչընդոտի արագ շրջապտույտ կատարել լողաթիակների վերևի մասում նույնիսկ այն ժամանակ ,երբ կետը ուղղաձիգ դեպի վեր է լողում...Սակայն եթե լողակը հարթ լիներ և չունենար պալարներ, կետը չէր կարողանա ,այդպիսի փոքրիկ պտույտներ կատարելով կտրուկ վեր բարձրանալ, քանի որ ջուրը կսկսեր ձագարաձև պտտվել նրա լողաթիակների տակ և վերամբարձ ուժ կնվազեր:Այս բացահայտումն խթանեց նավաշինության խթանմանը, որը օգնեց գտնել լողակները ճիշտ պատրաստելու եղանակը:
        Գեկկոն կոչվող փոքրիկ մողեսը կարող է մագլցել պատերն ու կառչել առաստաղներից, կարող է կպչել նույնիսկ ապակու նման հարթ մակերեսին՝շնորհիվ իր ոտքերը ծածկող մանր մազմզուկների: Նրա ոտքերը սոսինձ չեն արտադրում` այլ օգտագործում են փոքր մոլեկուլային ուժ,որը հայտնի է Վան Դեր Վալսի ուժ անվանմաբ: Սինթետիկ նյութերը ,որոնք կկրկնօրինակվեն  գեկկոնի ոտքերից ,կարող են օգտագործվել որպես վելկրոյի համարժեք:
        Բիոնիկայի արդյունքում ստեղծված գլուխգործոցներից է, նաև Փարիզյան գեղեցկուհին` Էֆելյան աշտարակը, որը Էյֆելը` հեղինակը ստեղծել է այս գիտության օգնությամբ:


Դիանա ♥♥♥

Monday, December 24, 2012

Պիրսինգ

Նախ ասեմ, որ Պիրսինգ բառը անգլերենից թարգմանաբար նշանակումէ ծակել: Պիրսինգ առաջին անգամ կրել են  ք.ա  երկրորդ դարում Հնդկաստանում, և մինչ Օրս էլ այն հարգի է այնտեղ : Պիրսիգներ կրում են հմնականում  երիտասարդները, որոշները պնդում են, որ դա իր ոճի մի մասն է, իսկ մյուսները ուղղակի հոգեվճակ: Այն այժմ  կրում են նաև Աֆրիկյան ցեղերում դեռ վաղուց , ովքեր դեռ մարդիկ են ուտում և քաղաքակրթությունից ետ են մնացել: Հնդկաստանում, թե կայնայք, և թե տղամարդիկ կրում են պիրոսիգներ ամուսնությունից հետո, դա խորհդանշում է հասունություն: Ինքս չեմ ընդունում, ոչ պիրսիգները, և ոչ էլ տատուները: 
Բազմաթիվ բժիշկներ և գիտնականեր ապացուցել էն, որ պիրսինգ առաջացնում է ՄԻԱՀ, մաշկային անբուժելի հիվանդություներ, նաև հաճախ ՁԻԱՀ:Այդ պայմանավորված է  օրգանիզմում օտար մարմնի առկայությամբ:Պիրսինգ տեղադրում են մարմնի համարյա բոլոր մասերում:Ավելացնեմ, Նաև, որ պիրսինգներ, նաև կրում են կենդանիները, հիմնականում ցուլերը կատաղությունը զսպելու համար:Ինձ զարմացրեց այն փաստը, որ  նույնիսկ ականջը ծակելը համարվում է պիրսինգ:Այսքանը պիրսիգներ մասին,,,  


@www.DianaManukyan.blogspot.com
Միշտ ձեր Դիանա♥♥♥

Friday, December 21, 2012

Աշխարհի վերջը հետաձգվում է:D

Ինչպես գիտենք վերջերս հանացանցը ողողվել էր աշխարհի վերջի մասին ստահորդ լուրերով:Այն կապում էին հնագույն ցեղերից մեկի` մայաների օրացույցի հետ, որը ավարտվում էր 2012 թվականի դեկտեմբերի 21-ին:Այսօր արդեն դեկտեմբերի 21-ն է և արդյունքում ոչինչ էլ չկատարվեց անձամբ ես նույիսկ մոռացել էի, թե այսօր ինչ օր է: Կան մի քանի երկրներ, որոնք շատ լուրջ էին ընդունել այս լուրը այ, օրիակ` Գվատեմալայում, որտեղ ապրում են մայաների հետնորդները կազմակերպել էին մի արարողություն, որը իրենից ներկայացնում էր խարույկի շուրջ պար բռնելով, սակայն  որոշ վայրերում  այդ ''արարողությունը'' վերածվել է անկարգությունների:
Մեզանից շատերը սրտի թրթիրով սպասում էին այդ պահին, իսկ Ֆեյսբուք սոցիալական ցանցը ողողված էր  ստատուսներով, որոնք նմանվում էին ինքնասպանությունից առաջ ասված խոսքերի...
P.S.
Կյանքիր նայեք պոզիտիվ և մի հավատացեք ցանկացածին, որը որոշում է, որ աշխարհի վերջ վաղն է...Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ ժամանակը գա,,,
Իսկ ես ուղղակի ապրում եմ այնպես կարծես ցանկացած բացվող օր վերջինն է,,,
@www.DianaManukyan.blogsot.com
Սիրով միշտ ձեր Դիանա  ♥♥♥      

Wednesday, December 12, 2012

♥Ջեյմս Մասլով♥

Ջեյմս Դավիդ Մասլովը ծնվել է 1990 թվականի հուլիսի 16-ին Նյու-Յորկ քաղաքում: Ջեյմսը մասնագիտությամբ` դերասան, երգիչ և պարող է: Հայտնի է դարձել  ''BIG TAME RUSH" երիտասարդական ֆիլմի շնորհիվ: Նա իր երաժշտական ուղղին սկսվել է վեց տարեկան հասակում ''Սան Դիեգո'' Մանկական երչախմբում: Նա հաճախել է La Jolla  և Torrey Pines տարական դպրոցները,ինչպես նաև Muirlands մջնակարգ դպրոցը, նաև հաճախել է''Սան Դիեգոյի'' դպրոցի ստեղծագործական և կատարողական արվեստի խմբակը: Ջեյմսը տաս տարեկան հասաակում ստացել է փոքրիկ դեր "San Diego"օպերայում: 
Նա մասնակցել է La Jolla ճամբարին, Ջեյմսը իր առաջին գործակալային դերը ստացել է տասնչորս տարեկան հասակում La Jolla դրամատիկական թատրոնում:Այտեղ կատարել է Մարիուս դերը,  նաև դերակատարում է ունեցել Les Misérables արտադրությունում: Տասներորդ դասարանը ավարտելուն պես ընդունվել է Corondo արվեստի դպրոցը(բարձրագույն ուսումնական հաստատությունը): Նա ունի գեղեցիկ ձայն, տիրապետում է կիթառի, դաշնամուրի և հարվածային գործիքների: Ամենայա տեղի ունեցող  քվյարկություներում, որտեղ որոշվում է ամենագեղեցիկ տղամարդկաց Ջեյմսը գրավել է երկրորդ տեղը: 
Թարգմանություն անգլերենից-հայերեն
Միշտ ձեր Դիանա♥♥♥





  

Friday, December 7, 2012

Այն ինչ պատահեց է 24 տարի առաջ անցյալում է ,,,

1988 թվականի դեկտեմբերի 7-ին  Սպիտակը ցնցվեց ավերիչ երկրաշարժից, բազմաթիվ մարդիկ մնացին անտուն, շատերը կորցրեցին հարազատնեիր...Շատ բարդ կենսապայմաններից երլնելով  շատերը դարձան հաշմանդամ, ծնողազուրկ երեխաներ դարձան մանկատան սաներ:Այդ տարիներին ամբեղջ աշխարհը օգնության ձեռք էին մեկնում անկախացման ճանապարհին կանգնած Հայաստանի Հանրապետությանը :Այժմ կառուցվում են բնակելի շենքեր անօթևան ընտանիքների համար:
Անցել  է  24 տարի, բայց մտնելով  Սպիտակ չես ենթադրի, որ այստեղ երկրաշատժ է եղել:
P.S.
Չպետք է մոռանալ անցյալը, բայց չպետք է ապրել դրանով : Ապրիր ապագայով, բայց մի մոռացիր անցյալդ մասին, քանի որ առանց անցյալի ներկադ չես կառուցի....
Միշտ ձեր Դիանա♥♥♥  


Monday, December 3, 2012

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է,,,

Ընհամենը 20 տարի առաջ` 1992 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը ընդունվեց` որպես հաշմանդամի միջազգային օր: Ինչպես ամրագրված է օրենքով բոլոր մարդիկ իրավահավասար են և չպետք է թերագնահատել և անտեսել նրանց: Նրանցից  շատերը մեզանից ավելի են ինտեգրված հասարակությանը  քան մեզանից ոմանք,(որոնք իրենց բարձր են դասում նրանցից, սակայն  իրենցից ոչինչ չեն ներկայացնում): Շատ եմ  տեսել  և լսել  համանդամների մասին, որոնք մեծ հաջողությունների են հասել մշակութային`  երաժշտության, կերպարվեստի և այլ բնագավառներում, նաև`  գիտության և այլն :Ես կնշեմ նրանցից մեկին` Սթիվի Վանդերին: Նա  կույր լինելով համարվեում է ջազի  լեգենդերից մեկը, որը հասել է մեծ հաջողությունների և արժանացել բազմաթիվ մրցանակնների:
Աասում են , եթե մարդու մի օրգանը չի գործում,ապա մյուսը ավելի լավ է աշխատում(համեմատած առողջ մարդու տվյալ օրգանի հետ):Աշխարհում շուրջ 81.000 երեխա հաշմանդամ է, որոնց 67-69%-ը աղքատ է, իսկ 31%-ը` ծայրահեղ աղքատ:
Եվրոպական երկրներում ստեղծվում են  հատուկ պայմաններ հաշմանդամների տեղաշարժը ապահովելու` այն հարմարավետ դարձնելու համար, սակայն ի տարբերություն եվրոպական  երկրների Երևանը հագեցած չէ այդպիսի հարմարաքներով:
P.S.
Եթե  ինչ-ինչ հագամաքների բերումով  դարձել եք համանդամ,ապա պետք չէ հուսահատվել և կյանք համարել ավարտված ուղղակի այն սկսեք նորից և այն լցրեք նոր գուներով,,, Եթե   
դուք  ֆիզիկապես եք հաշմնդամ, ապա ոմանք` հոգեպես,,, Այնպես, որ մի հուսհատվեք և միշտ առաջ նայեք չէ, որ կյանք լի է նոր նպատակներով և արահետներով,,,




Սիրով ձեր Դիանա  ♥♥♥