Wednesday, May 30, 2012

Ուզում եմ թռչել

Հեռանալ այս կեղտետ, խորթ խաժամուժից, ազատ լինել ինչպես երազներումս:Ուզում եմ երազել, ապրել, բղավել ու ասել, որ ազատ եմ` ասել, որ պետք է հավատալ,որ մի օր լիովին ազատ կլինեմ: Շատ բան չեմ ուզում, ուզում եմ թռչել` զգալ, որ  լիովին ազատ եմ, զգալ, որ ոչ ոք ինձ չի կագնեցնի և չի պարուրի իր թռուչքով: Ոզում եմ ընդհամենը թռչել և զգալ, որ ազատ եմ: Ընդհամենը մեկ վարկյան, բայց թռչել...
Հեղինակ`  Մանուկյան Դիանա

Միթե ես երջանիկ եմ

Ինչ է նշանակում երջանիկ լինել և ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Այս հարցերը մարդուն հուզում են ծնված օրվանից իվեր:Ես նույնպե մտածել եմ և կմտածեմ այս հարցերի շուրջ:
Ուզում եմ երջանիկ լինել և երջակացնել, ուզում եմ տեսնել, որ մարդիկ ժպտում են, ուզում եմ...
Երջանիկ լինելու համար պետք է  ընդհամենը երեք բան` առաջինը ամուր տանիք,հանապազորյա հաց, նաև թերևս ամենակարևորը` ընտանիք:Ուրիշ ոչինչ , ոչինչ պետք չէ: Ես ունեմ այս մաենը, բայց ինձ չեմ համարում լիարժեք երջանիկ մարդ: Գուցե ագահ եմ, բայց ոչին ինձ այս չի բավարարում:
Ցանկացիր և կլինես, կլինես այն մարդը, որը միշտ երազել ես: Ուղակի ցանկացիր և կլինես` շա~տ երջանիկ,,,  
Հեղինակ` Մանուկյան Դիանա

Monday, May 14, 2012

Եթե չլիներ...

Փող, ա~խ այս փողը, որը կուրացնում է մարդուն, աղտոտում նրա մտքերը և դարձնում նրան անտարբեր դիմացինի ցավի նկատմաբ: Չեմ հասկանում ինչու՞ է այդպես:Ինչու՞ է մարդը իր ձայնը վաճառում հինգ կամ տաս հազար դրամով:
Մի  թե՞ դա հայի պատիվն է, իսկ երբ խոսում են  հայ լինելուց իրենք սուրբ են ձևանում և երբեք
 չես մտածի, թե նրանք հինգ հազար դրամանոց մարդիկ են:
Խոսում են վեհ բանից` ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ, բայց իրենց հայրենիքի ճակատագիրը
փոխում են այդ ոչնչությաբ` փողով: Հետո էլ սկսում են բողոքել ասելով.''Երկիրը երկիր չի''

Հեղինակ` Մանուկյան Դիանա


Friday, May 4, 2012

Անվերջանալի մտորումներ


Լռություն,լռություն միայն դա է շրջապատում ինձ և մի հարց է հուզում, թե երբ պետք է լույսը բացվի: Բայց այս գիշերը անվերջ է թվում: Չմտածեք, թե վախենում եմ մենակությունից   կամ էլ մթությունից: Ամենևին` ընդհամենը խորշում եմ այս անվերանալի թվացող գիշերներից:
Ոչինչ չեմ կարող անել, ոչինչ, քանի որ այս անվերջանալի գիշերը բնության օրեքն է և այն կավավարտվի վաղ, թե ուշ :
Միշտ ինձ հետաքրքրել է, թե ինչու են ասարսափում գիշերվանից, երևի նրանց վախեցնում է այն, որ գիշերը երբեք չի ավարտվի: Բայց երբեմն դա հաճելի է,երբ դու միայնակ ես մնում  մենության հետ և բացում սիրտդ նրա արջև,,,
Ինչ արած դա բնության  օրեքն է` գիշերը ևցերեկտ հաջոդում են իրար, և որ մեկը առանց մյուսի լիարժեք չէին լինի:

Հեղինակ` Մանուկյան Դիանա

Ա~խ այս անխուսափելի միջակությունը


Ա~խ  նորից  այս միջակությունը, որը քայքայում է մարդկային հասարակություը   և խարխլում նրա հիմքերը: Այդ միջակության միակ մեղավորները մեն ենք, որ թույլ ենք տալիս նրանց ասել և անել այն ինչ ցանկանում են: Դա սխալ է:
            Ցանկացած  միջակություն ուզում է թաքցնել դա` գոռալով, ուշադրություն գրավելով, իրեն դարձնելով «առաջնորդ»  և այլ բազմապիսի միջոցներով:Ինչպես ասում են ամերկացիները.«Ցանկացած միջակություն չի ուզում տարբերվել մյուսներից»:Բայց ինչ խոսք ոչ ոք այս կյանքում կատարյալ չէ(մահկանացուների մեջ):

Tuesday, May 1, 2012

Անլռելի ժամացույց


 Մութ սենյակ, որտեղ պատուհանի տակ հարմարված է մահճակալը, իսկ մահճակալից  աջ` բավականին մեծ սեղանիկ, որի վրա կան մի քանի գրքեր, լամպ, բջջային հեռախոս, գրչատուփից քիչ հեռու գտնվող մատիտ և ականջողեր:Սակյան այդ մութ սենյակումապրում է մի շատ լուսավոր մարդ, որը ունի երազաքներ և ձգտում է հասնել դրանց:Հնչում է միայն անլռելի  ժամացույցի ձայնը, որը երբեք չի դադարում և հիշեցնում է, որ այս հեքիքթը ավարտվելու է:Եվ միայն մեկ լույսի աղբյուր, որտեղ նա գրում է իր զգացածը:Նրա համար ժամանակը անվերջանալի է, իսկ ստեղծագործելու ժամանակը կարող է լինել ցանկացած պահի, և նա չիլռի և անպայան կգրի իր սրտի խոսքերը:
            Բայց հանկարծ ինչ-որ կանչող ձայն թույլ է տալիս նրան քնել:Պատուհանից այն կողմ ավտոմեքենքներ են և բարձրահարկերից արծակվեղ լույսը: Մութ սենյակում կենդանի շունչ լինելու մասին հիշեցնում է մայն ժամացույցի անլռելի ձայնը, արձակվող լույսը և մեղմորոն հնչող տետրի և գրիչի դուետը:Այս գրքերով լի սնյակում կա մի հայելի, որը երբեք չի խաբաում  և նրան չի հետեքրքրում, թե ինչ կմտածեն նրա մասին, իսկ դա մայն այն պարզ պարճառով, որ այն միայն հայելի է:
            Ավախ մարեց լույսը և միայն անդադդար իր ներկայության մասին հիշեցնում է ժամացույցը իր անվերջանալի ձայնով: Վաղը կրկին նոր օր կբացվի, սակայն անլռելի ժամացույց կրկին կհիշեցնի իր ներկայության մասին, թե' վաղ, թե' մեկ շաբաթ անց, և թե' տարիներ անց:

Հեղինակ` Մանուկյան Դիանա
27.04.2012