
Տեսական տեղեկատվություն
Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի:
Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:Ջուրը բնության ամենատարածված նյութն է:
Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով:
Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:
Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության 4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից:
Ջուրն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը (361 մլն կմ2), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2) բաժին ընկնում ցամաքին: Ջուրն ամենուր է՝ օվկիանոսներում ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու հողում: Երկրի հեղուկ ջրի շերտը կոչվում է ջրոլորտ, պինդ ջրի շերտը՝ սառցոլորտ: Ջրոլորտի սահմաններում ջրի ընդհանուր պաշարները կազմում են 1,4 մլրդ կմ3: Ջրային պաշարների 97 %-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և միայն 3%-ն են կազմում ցամաքի ջրերը:
Ջուրը ջրածնի և թթվածնի քիմիապես կայուն միացություն է (H2O):Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Այն համարվում է մաքրության և պտղաբերության խորհրդանիշը: Կյանքի ծագման բոլոր հայտնի լեգենդներում այն ծագել է ջրից:
Ջուրը հիշողություն ունի
Ջուրը
ուղեկցում
է
մեր
կյանքի
ամեն
մի
ակնթարրթը:
Մարդը
70-90% բաղկացած
է
ջրից:
Կենսագործունեությունն
ապահովելու
համար
նա
ամեն
օր
խմում
է
երկու
լիտր
ջուր
և
մեկ
ու
կես
լիտր
էլ
կլանում
է
մաշկի
միջոցով`
լոգանք
կամ
ցնցուղ
ընդունելով: Աշխարհի
տարբեր
մասերում
կատարված
փորձերի
արդյուքները
ցույց
են
տվել,
որ
ջուրը հիշում ու տպավորում է ցանկացած ազդեցություն, գրանցում է այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում: Ջրին բավարար
է
առարկայի
հետ
հպումը,
որպեսզի
իմանա
նրա
հատկությունների
մասին
ու
պահի
նրա
մասին
ինֆորմացիան
իր
հիշողության
մեջ:Ջրի մեկ խոռոչը կարող է պարունակել շրջակա միջավայրի մասին 440 հազար տեսակի տարբեր ինֆորմացիա:
Կատարվել են մարդու ներկայության, նրա էմոցիաների ջրի վրա ազդեցության էներգետիկական փորձարկումներ: Փորձերն անց են կացվել պոֆեսոր Կրատկովի լաբորատորիայում: Ջրով լի անոթը տեղադրել են մի խումբ մարդկանց առջև ու խնդրել են նրանց կենտրոնացնել անոթի վրա ամենադրական էմոցիաները. սեր, քնքշանք, բարություն: Հետո փոխել են անոթը ու նույն խմբին խնդրել են կենտրոնացնել անոթի վրա բացասկան էմոցիաներ. վախ, ագրեսիա ու ատելություն: Որից հետո կատարվել են չափումներ. սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան ցածրացնում:
Դոկտոր Էմոտոյի լաբորատորիա. ջրի վրա ազդեցություններ են կիրառվում և ջրի տպավորությունները ֆիքսվում են նրա արագ սառեցման միջոցով(Տես նկարում ազդեցությունները):
1.Սեր եւ վերածնունդ
2.Շնորհակալություն
4.Դու հիմար ես
5.Ես քեզ ատում եմ
6.Ադոլֆ Հիտլեր
7.Մայր Թերեզա
8.Հույս
9.Բուդդայական աղոթք
10.Քրիստոնեական աղոթք
11.Մուսուլմանական աղոթք
12.Բեթհովենի երաժշտությունը
13.Բախի երաժշտությունը
14.Ծանր ռոք
Վերջին 9 տարում Գրենլանդիայի սառույցի հալման արագությունը աճել է 3 անգամ:
Վերջին 30 տարում փոթորիկների կործանիչ ուժը աճել է 2 անգամ:
1973-1982 թ. աշխարհում տեղի է ունեցել 1,5 հազար տարերային աղետ:
1983-1992 - 3,5 հազար:
1993-2002 - 6 հազար:
Ինֆորմացիոն աղտը թունավորում է ջուրը` կուտակվելով նրա մեջ: Ջրին տրված է ինքնամաքրման հատկություն: Դա տեղի է ունենում ագրեգատային վիճակի փոփոխության ժամանակ: Սակայն, այսօր մարդու կողմից ջրի աղտոտման արագությունը գերազանցում է նրա ինքնամաքրման արագությանը, որի հետեւանքով էլ խախտվել է բնության օրինաչափությունը:
Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥
No comments:
Post a Comment