Friday, November 29, 2013

1899 թվականի նոյեմբերի 29-ին հիմնադրվեց Բարսելոնա ֆուտբոլային ակուբը

1899 թվականի նոյեմբերի 29-ին Հանս Գամպերը 11 այլ մարզասերների հետ միասին հիմնադրեց "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը: Ֆուտբոլ' խաղ, որ դեռ մեծ մասամբ ծանոթ չէր աշխարհի այս հատվածին:   Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ այս նախաձեռնությունն ի վերջո այսպիսի ահռելի զարգացում կունենա: 


Ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող  "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը հմտացել  է յուրաքանչյուր ոլորտում, և այն  արդեն շատ ավելին է, քան զուտ մարզական ակումբ, այսպիսով իրականացնելով ակումբի  "ավելին, քան ակումբ" կարգախոսը:

"Բարսելոնան" ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձել է ինքնության խորհրդանիշ, և ոչ միայն մարզական առումով, այլ նաև հասարակության, քաղաքականության և մշակույթի: Ամենադժվարին ժամանակներում, "Բարսելոնան" մի չափօրինակ էր, որ ներկայացնում էր Կատալոնիան եւ Կատալոնիայի ժողովրդի ազատության տենչը' սիմվոլիզմ, որ շարունակվում է մինչ օրս նույնացվել Ակումբի և նրա անդամների արտահայտչամիջոցի հետ: Իսպանիայի համատեքստում "Բարսելոնան" դիտվում է որպես բաց և ժողովրդավարական ակումբ: Ամբողջ աշխարհում "Բարսելոնան", հատկապես Unicef-ի երեխաների հովանավորության համաձայնագրի միջոցով, նույնացվեց հոգատարության հետ:

Համարյա մի ամբողջ դար, "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբն ունեցել է փառքի ու ցավի միջանցիկ պահեր, հռչակ և այլ' ավելի քիչ հաջողված ժամանակաշրջաններ, էպիկական հաղթանակներ և ստորացուցիչ պարտություններ: Բայց այդ բոլոր տարբեր պահերն օգնել են, որ սահմանվի  Ակումբի էությունը, որի շնորհիվ իր յուրահատուկ բնույթի, եզակի է ամբողջ աշխարհում:

Ավելի քան հարյուր տարվա գոյության ընթացքում, բնականաբար, եղել են տարբեր ժամանակաշրջաններ, ինչպես սոցիալական, այնպես էլ մարզական առումով: Վաղ տարիներին (1899-1922) Ակումբի հիմնադրման պահից սկսած մինչ "Լես Կորտս" մարզադաշտի կառուցումը, "Բարսելոնան"  մի ակումբ էր, որը ստիպված էր ինքն իրեն տարբերակել  Բարսելոնայի մյուս ֆուտբոլային հավաքականներից: Այն աստիճան, որ Ակումբը դարձավ ամբողջ քաղաքի դեմքը: "Բարսելոնան" շուտով դարձավ Կատալոնիայի առաջատար ակումբը  և սկսեց ավելի ու ավելի ասոցացվել Կատալոնիայի ազգային ինքնության հետ:

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥

Thursday, November 28, 2013

Սպիտակ ցեղասպանություն

Վանդալիզմը  այլ կերպ  անվանում են ՛՛Սպիտակ ցեղասպանություն՛՛ , որը դրսևորվում է ամենաթեթևից ձևերից մինչև ամենադաժան և ամենաավերիչ ձևերով: Վանդալները դրանք այն մարդիկ են, ովքեր իրականացնում են վանդալիզմը:Նրանք այն հասարակական  խմբին պատկանող անձիք են, ովքեր իրենց բողոքը արտահայտում են վնասելով շինություններ,վիրավորոկան արտահայտություններով պատելով  շինության պատերը, որանք հաճախ անդառնալի հետք են թողնում տվյալ շնինության վրա:Շատ հաճախ նաև լինում են մարդկայաին զոհեր և վիրավորներ:Վանդալները գերակշռող դեպքերում իրենք նույնիսկ չեն գիտակցում, որ իրենց կատարածը հանցակործություն է և քրեորեն պատժելի: Ձեզ երևի զարմանալի կթվա, որ դպոցական գույքի վնասում(գույքի վրա փորագելը,նկարելը այրելը կամ այլ վնասներ պատճառելը) քրեորոն պատժելի է՝ նման դեպքերում գանձվում են տուգաքներ տվայլ ՛՛վանդալից՛՛:
 Վանդալիզմը ամանադաժան ձևով է արտահայտվում, երբ վնասում են եկեղեցիներ, խաչքարեր,մանավանդ այն դեպքերում և վանդալիզմը կատարողները այլ կրոնի հետևորդնոր են, և երբ տվյալ հանցաքը կատարվում է ատելության հողի վրա: Նաև շատ ցավալի է, երբ ոչնչացվում են Կամիր գրքում գրանցված այն կենդանատեսակները, որոնք անխնա որսվում են և նույնիսկ ոչ մի  վանդալը տույժ չի վճարում:

Որպես հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություն մեր օրերում առավել հաճախ հանդիպում ենք վանդալիզմի դեպքերի: Վանդալիզմը քրեորեն պատժելի արարք է, սակայն հասարակության մի զանգված, անտեսելով այդ հանգամանքը, դիտավորությամբ ոչնչացնում, փչացնում է պետական և հասարակական գույքը: ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն՝ Շենքերը կամ այլ կառույցներն անպարկեշտ գրագրություններով կամ պատկերներով պղծելը, հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելը, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Վանդալիզմի դեպքում շենքերը կամ շինությունները գրագրություններով, պատկերներով կամ այլ ձևով պղծելու համար բավական է հոդվածում նշված գործողության կատարումը` անկախ հետևանքներից, իսկ հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելու դեպքում անհրաժեշտ է հետևանքների վրա հասնելը, այլ կերպ ասած, գույքի վնասումը:
Վանդալիզմը ի սկզբանե վերաբերվել է մշակույթի նկատմամբ հռոմեացիների՝ բարբարոսների վարքագծին. գեղեցիկ կամ սուրբ որևէ բանի անխնա ոչնչացում կամ փչացում: Տերմինը ներառում է նաև վնասակար հանցագործություն՝ ուղղված կամայական սեփականության ոչնչացմանը առանց սեփականատիրոջ թույլտվության։
P.S. Ցավալի է, բայց փաստ՝ վանդալիզմը չկառավարվող երևույթ է...  

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥


Friday, November 15, 2013

Մեզ հետևում են 12 երկրներից!!!

Ամփոփելով Սեպտեմբեր-Հոկտեմբեր-Նոյեմբեր(15/11/2013)-ի դիտելիության արդյունքերը հայտնաբերեցի, որ www.DianaManukyan.Blogspot.com -ին հետևում են 12 երկրներից,,,,






1. Հայաստան- 2228
2. ԱՄՆ - 307
3. Նիդեռլանդներ-223
4. Ռուսաստան- 216
5. Գերմանիա-142
6. Ֆրանսիա-73
7.  Ուկրաինա-46
8. Չինաստան-28
9. Կորեայի Հանրապետություն-27
10. Լիտվյա- 24
11. Կանադա-8
12. Վենեսուելա-1

Սիրով միշտ ձեր Դիանա♥♥♥