Շարունակելով ամառային հանգստի թեման որոշեցի, նաև պատմել մեր Ծախկաձոր այցի մասին: Ծախկաձոր գնացինք նույնպես օգոստոսի 8-ին, անմիջապես Սևանիցողևորվեցինք այնտեղ: Ճիշտ է ճանապարհը շատ հոգնեցուցիչ էր, բայց արժեր այդ ճանապարհը անցնել նույնիսկ ևս տաս ամգամ բնության այդ հրաշքը տեսնելու համար:Մի քանի անգամ այցելել էի, բայց ամեն անգամ այցելելիս մի յուրահատուկ հաճույքով եմ ամեն մի ծառին, քարին նայում կարծես էլ երբեք չեմ տեսնի: Անկարագրելի հաճույք է երևի դուք էլ եք զգացել այդ անյերևույթ թևերը, որ զգում եք այդ 10 կամ 15 րոպեներին: Երբ արդեն հասան ճոպանուղու մյուս ծայրը որոշեցինք մի փոքր զբոսնել և լուսանկարվել, նաև տեսանք մի ձիուկի: առայժմ այսքանը...Սիրով Դիանա ...
For you... Քեզ համար... Для тебя... Per voi ... Por ti ... あなたのために... för dig... sinulle... für Sie...
Tuesday, August 28, 2012
ԽԵՆԹ ԱՄԱՌ,,,ԾԱՂԿԱՁՈՐ
Monday, August 27, 2012
Diana Manukyan's Blog: ԽԵՆԹ ԱՄԱՌ...ՍԵՎԱՆՈՒՄ
Diana Manukyan's Blog: ԽԵՆԹ ԱՄԱՌ...ՍԵՎԱՆՈՒՄ: Ամսի 8-ն էր: Ճիշտ է շատ շոգ էր, բայց ժամը 12-ին գնացինք Սևան:Մինչև ափին հասնելը հայտնվեցինք մի հոգևոր դպրոցի մոտ, որտեղ կանգնեցված էր Վազգ...
ԽԵՆԹ ԱՄԱՌ...ՍԵՎԱՆՈՒՄ
Ամսի 8-ն էր: Ճիշտ է շատ շոգ էր, բայց ժամը 12-ին գնացինք Սևան:Մինչև ափին հասնելը հայտնվեցինք մի հոգևոր դպրոցի մոտ, որտեղ կանգնեցված էր Վազգեն առաջինի հուշարձանը:Այնուհետև բարձրացանք բոլորիս հայտի վաքը, որտեղից շատ լավ էր երևում մեր Սևանա գեղեցկուհին: Երբ վերջապես հասանք ափին որոշեցինք այցելել որևէ սրճարան:Այնտեղ պատվիրեցինք հայկական ավանդական խորոված և զովացուցիչ հյութեր, մեղմ ասած ահավոր սպասարկում էր,(երբ ափսեն շպռտում են հաճախորդի դիմաց), նաև խորոված ասելով պետք է հասկանք 6-7 օրվա տաքացրած մսի կտորներ` առանց լավաշի և մեկ երկու քնձռոտ սոխի կտորներ: Ափին մի փոքր զբոսնեցինք, լուսանկարվեցինք...Մեր ուսապարկերում, ոչ մի ավանդական Սևան գնալու իր չկար, օրինակ` լողազգեստ: Ի դեպ մենք 5-ով էինք` ես, մայրիկս, մորաքույրս և մորաքրոջս Հունաստանից ժամանած աղջիկները` Սուզանան և Մեենանան: առայժմ այսքանը...........
Հարգաքներով Դիանա
Հարգաքներով Դիանա
Subscribe to:
Posts (Atom)